Android-ի համար հայտնի հավելվածները իրենց օգտատերերի տվյալները գաղտնի փոխանցում են Facebook-ին՝ հայտնում է Privacy International-ը։
Դրանց թվում են լեզուներ սովորելու համար նախատեսված Duolingo, աշխատանք որոնելու Indeed եւ ծառայությունների որոնման ու գնահատման Yelp հավելվածները։ Տվյալները հավաքվում են գովազդատուներին տրամադրելու եւ դրանց հիման վրա գովազդ ընտրելու համար։
Նման ակտիվություն է նկատվել նաեւ Spotify Skyscanner-ի եւ KAYAK-ի կողմից, սակայն աշխատակիցները դադարեցրել են այն Privacy International-ի հաղորդագրությունից հետո։
Ավելի վաղ iPhone-ի հանրահայտ հավելվածներին էին բռնել Facebook համար տվյալներ հավաքելու մեջ։




























