Viber Media ընկերության աշխատակիցները օգտատերերին նոր գործառույթ են ներկայացրել։ Այժմ մեսենջերում հայտնվել է «մութ ռեժիմ», որն արդեն հասանելի է Android-ով աշխատող սմարթֆոնների համար՝ գրում է Planet Today-ը։
Ռեժիմը տարբերվում է չատի սեւ ֆոնով, որի վրա սպիտակ տառեր են։Ոչ մեծ տարբերություններ կան նաեւ կառավարման տարրերի մեջ։ «Մութ ռեժիմը» ավելի քիչ է լարում սմարթֆոնների օգտատերերի տեսողությունը եւ օգնում է խնայել մարտկոցի լիցքավորումը։
Հանրահայտ մեսենջերի ներկայացուցիչները նշում են, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի այն թեսթավորել iOS-ով սարքերում։
Մութ ռեժիմից բացի, հավելվածում թարմացվել են գործառույթները։ Այժմ օգտատերերը կարող են միաժամանակ 5 հոգով խմբային զանգեր կատարել։ Մեսենջերում հասանելի է դարձել նաեւ կարեւոր բառերով որոնումներ կատարելու գործառույթը։




























