Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ ներկայումս սաստկանում է ոչ մեծ փակ միությունների ստեղծման թրենդը, ինչը կհանգեցնի սոցցանցերի մասնավոր ռեժիմների փոխակերպմանը: Նա իր կարծիքի մասին հայտնել է Facebook-ի պաշտոնական բլոգում, փոխանցում է Gazeta-ն: 

Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ն ու Instagram-ը վերջին 15 տարիներին մարդկանց օգնել են ամբողջ աշխարհում կապ հաստատել ընկերների հետ եւ կատարել են «թվային հյուրանոցի» դեր: Facebook-ի ղեկավարը, սակայն, կարծում է, որ «մասնավորին ուղղված տեղեկատվական հարթակները» շուտով շուկայում ավելի նշանակալի տեղ կզբաղեցնեն, քան «բաց» սոցցանցերը:

Ցուկերբերգը հավելել է, որ Facebook-ը օգտատերերի մոտ չի զուգորդվում «փակ» սոցցանցի հետ, սակայն հավաստիացրել է, որ իր ղեկավարած կորպորացիան «կարող է էվոլյուցիայի» ենթարկվել եւ մարդկանց համար անհրաժեշտ թվային հարթակներ ստեղծել: