Ռուսաստանի Պետական դուման 3-րդ վերջնական ընթերցմամբ ընդունել է ֆեյք տեղեկությունների, ինչպես նաեւ պետությանն ու հասարակությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրինագծերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Առաջին օրինագծով արգելվում է հանրային նշանակության ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումը, որ տարածվում են որպես ճշմարտացի տեղեկություններ, եթե այն սպառնում է քաղաքացիների կյանքին, առողջությանը, ունեցվածքին կամ խափանում է հասարակական կարգը կամ անվտանգությունը: Դրա համար նախատեսված են 30 հազարից մինչեւ 1,5 մլն ռուբլի տուգանքներ:

Մյուս օրինագծով առաջարկվում է արգելափակել հրապարակումները, որոնք վիրավորում են մարդու արժանապատվությունը եւ հասարակական բարոյականությունը, ինչպես նաեւ պետությանը: Տուգանքները տատանվում են 30-ից մինչեւ 300 հազար ռուբլու սահմաններում:

Ֆեյք հայտնաբերելուց հետո Ռուսաստանի գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները կդիմեն «Ռոսկոմնադզոր»՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել խախտողների հասանելիությունը էջերին սահմանափակելու համար:

Իր հերթին «Ռոսկոմնադզորը» պետք է անհապաղ պարբերականի խմբագրությանն իրազեկի ոչ հավաստի տեղեկությունները հեռացնելու անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ գրանցվում է իրազեկումն ուղարկելու օրը եւ ժամը, այս նպատակով ստեղծված է հատուկ տեղեկատվական համակարգ:

Պարբերականը պարտավոր է փաստաթուղթը ստանալուց հետո ոչ հավաստի տեղեկությունն անմիջապես հեռացնել:

Եթե դա չկատարվի, «Ռոսկոմնադզորն» իրավունք ունի էջին հասանելիությունը սահմանափակել: Իսկ այն դեպքում, երբ պարբերականի սեփականատերը ֆեյքը հեռացնում է ժամանակավոր արգելափակումից հետո, պարտավոր է իրազեկում ուղարկել «Ռոսկոմնադզոր»: Դրանից հետո էջին հասանելիությունը կվերականգնվի:

Հստակեցվում է, որ սահմանափակման նման կարգը չի կիրառվում ոչ հավաստի տեղեկությունը լրահոսի ագրեգատորի կողմից տեղադրելու դեպքում:

Կյանքին կամ առողջությանը, ինչպես նաեւ հասարակական կարգին սպառնացող ֆեյքերի համար նախատեսված են տուգանքներ՝ քաղաքացիների համար՝ 30-ից մինչեւ 100 հազար ռուբլի «վարչական իրավախախտման առարկայի բռնագրավմամբ կամ առանց  որպես այդպիսին», իրավաբանական անձանց համար՝ 200-ից մինչեւ 500 հազար ռուբլի՝  նույնպես բռնագրավմամբ, պաշտոնատար անձանց համար՝ 60-ից մինչեւ 200 հազար ռուբլի:

Կենսաապահովման օբյեկտների, տրանպորտային կամ սոցիալական կառույցների, կապի, էներգետիկայի աշխատանքներում խանգարումներ առաջացրած ֆեյքերի համար նախատեսվում է պատժել  տուգանքներով՝ քաղաքացիների համար 100-ից մինչեւ 300 հազար՝ բռնագրավմամբ,  իրավաբանական անձնաց համար՝ 500 հազար ռուբլուց մինչեւ մեկ միլիոն ռուբլի՝ բռնագրավմամբ, պաշտոնատար անձանց համար՝ 330-ից մինչեւ 600 հազար ռուբլի:

Մարդու մահվանը հանգեցրած, առողջությանը կամ գույքին վնաս  պատճառած, կենսաապահովման օբյեկտների, տրանպորտային կամ սոցիալական կառույցների, կապի, էներգետիկայի աշխատանքների դադարեցման պատճառ հանդիսացող ֆեյքերի համար առաջարկվում է տուգանքներ սահմանել. քաղաքացիների համար՝ 300 հազար ռուբլուց մինչեւ 400 հազար ռուբլի՝ բռնագրավմամբ, իրավաբանական անձանց համար՝ մեկ միլիոնից մինչեւ 1.5 միլոն ռուբլի՝ բռնագրավմամբ, պաշտոնատար անձնաց համար՝ 600-ից մինչեւ 900 հազար ռուբլի:

Նման գործերի հարուցման մասին դատախազության մարմինները պետք  է տեղեկացվեն մեկ օրվա ընթացքում:

Պետությանը կամ հասարակությանը վիրավորող տեղեկատվության հայտնաբերման դեպքում դատախազը կամ նրա տեղակալները նույնպես կդիմեն «Ռոսկոմնադզոր», որը պետք է հետեւի դրա հեռացմանը կամ արգելափակի ռեսուրսը:

Նման խախտումների համար առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել: Խոսքը 30-ից մինչեւ 100 հազար ոռւբլի տուգանքների մասին է:

Կրկնակի խախտման դեպքում վճարն կավելանա եւ կկազմի 100-ից մինչեւ 200 հազար ռուբլի: Հնարավոր է նաեւ մինչեւ 15 օր վարչական կալանք:

Եթե նույն գործողությունները կատարել է նման հանցագործության համար ավելի քան երկու անգամ վարչական պատժի ենթարկված անձը, նրան 200-ից մինչեւ 300 հազար տուգանք կամ մինչեւ 15 օր վարչական կալանք է սպառնում: