Չինական Xiaomi ընկերության ղեկավարությունը որոշել է փոփոխել իր ֆլագման սմարթֆոնների գնային մոդելը՝ ապագա «Սյաոմիները» արդեն չեն կարող ամենաէժանագինը համարվել՝ հայտնում է Planet Today-ը։

Ինչպես նախօրեին հայտարարել էր Xiaomi-ի գործադիր տնօրեն Լեյ Ցզունը, Xiaomi Mi 9 սմարթֆոնը կդառնա ընկերության վերջին ֆլագմանը, որը 500 դոլարից էլ քիչ կարժենա։ Mi 9-ի ամենամատչելի տարբերակը վաճառվում է 446 դոլարով, ինչը շատ քիչ է այդ մակարդակի սարքի համար։

Սակայն այժմ էժանագին ֆլագմաններից որոշվել է հրաժարվել, Xiaomi-ի ապագա թոփ սարքերը սկզբում ավելի թանկ, իսկ հետո զգալիորեն թանկ կլինեն։

Ինչ վերաբերում է Xiaomi-ի վերջին մատչելի ֆլագմանին, ապա այն վաճառքի է հանվել բոլորովին վերջերս, սակայն արդեն կարող է պարծենալ իր հանրահայտությամբ։