Google-ի անվտանգության ինժեներները օգտատերերին խորհուրդ են տվել անհապաղ թարմացնել Chrome-ը։ Դա կապված է CVE-2019-5786-ի խոցելիության հետ, որը մասնագետները հայտնաբերել են անցած շաբաթ, տեղեկացնում է Vesti-ն։
Սխալը կապված է FileReader-ի՝ ինտերֆեյսում ներկառուցված բրաուզերի հիշողության կառավարման հետ, որը թույլ է տալիս վեբ-հավելվածներին կարդալ օգտատիրոջ համակարգչում պահվող ֆայլերի պարունակությունը։ Ինչպես ասում է Zerodium-ի ղեկավար Չաուկի Բեկրարան, չարամիտները կարող են շրջանցել «ավազուտը»՝ Chrome-ի կասկածելի ծրագրերի ստուգման մեկուսացված միջավայրը, եւ վնասել ԱՀ կոդը։
«Անցքը» փակող պատչ կա միայն Chrome-ի վերջին տարբերակում՝ 72.0.3626.121, որը թողարկվել է մարտի 1-ին։ Անգամ այն օգտատերերը, որոնց բրաուզերը թարմացվում է ավտոմատ, խորհուրդ է տրվում ստուգել տարբերակի ակտուալությունը։ Դա կարելի է անել՝ բացելով գործիքներն ու անցնելով «Chrome-ի բրաուզերի մասին» ներդիրին։




























