Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը չի բացառում Ղարաբաղում ազատ տնտեսական գոտու ստեղծումը։

Facebook-ի ուղիղ եթերում Դավիթ Բաբայանը նշել է, որ որոշ ժամանակ առաջ իրենց այդ հարցով դիմել են սփյուռքից։ «Բնականաբար, ազատ տնտեսական գոտին շատ կարեւոր է երկրի զարգացման համար։ Միանշանակ պետք է մտածել այդ մասին։ Սակայն, որպես առաջին քայլ, կարելի է մտածել գյուղատնտեսական այգիների, գյուղացիներին եւ ձեռներեցներին արտոնյալ պայմանների տրամադրման մասին՝ Արցախի տնտեսության ավանդական կարեւոր ուղղությունների զարգացման համար։ ԱՏԳ-երը պետք է ուղղված լինեն առաջին հերթին հայրենակիցների եւ միայն երկրորդ հերթին արտասահմանցիների գրավմանը»,- նշել է Դավիթ Բաբայանը։