Մարտի 10-ին Վոլգոգրադի մոտ Ֆրոլովո քաղաքում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք: Մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, հրաձգության պատճառը ոմն դաղստանցու պատճառով վեճն էր: Պարզաբանման համար ժամանել է Դաղստանի 6 քաղաքացի: Նրանք մտել են Ֆրոլովոյի խանութ, որը պատկանում է խառնածին հայ-ադրբեջանական ընտանիքի: Վեճը սկզբում տնեսական բնույթ է կրել: Հայ-ադրբեջանական ընտանիքի կողմից վեճի բոլոր մասնակիցները բիզնեսմեններ են, նրանք առեւտրով են զբաղվում:
Վեճի մասնակիցներից մեկի խոսքով՝ առաջինը սկսել են դիմահար կրակել դաղստանցիները: Փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ՝ հայ Է.-ն, մահացել է, ով բիզնեսմեն էր, Ֆրոլովոյում առեւտրով էր զբաղվում:
Հիվանդանոցում են երեք վիրավորներ: Նրանք են՝ երկու դաղստանցիներ, այդ թվում՝ այն տղան, ով առաջինն էր սկսել կրակել, եւ հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչ Վ.-ն: Տղային առօրյա կյանքում ուղղակի բռնցքամարտիկ են անվանում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Վոլգոգրադի մարզի քննչական վարչությունում աղբյուրը «Բլոկնոտ Վոլգոգրադա»-ին հայտնել է, որ փախուստի դիմած 4 դաղստանցիներին, որոնք մասնակցել են հրաձգությանը, ոստիկանության աշխատակիցները մարտի 10-ին երեկոյան ժամը մոտ 20-ին ձերբակալել են Գումրակ բնակավայրում:




























