Windows-ի օգտատերերի մոտ միանգամից մի քանի խնդիրներ են ի հայտ եկել: Առաջինը վերաբերում է Windows 7-ի խոցելիությանը, ընդ որում՝ լուրջ խոցելիությանը, իսկ այս մասին հայտնել է Google-ը: Ընկերության աշխատակիցները հայտնաբերել են, որ իրենց Google Chrome բրաուզերը եւ բուն Windows 7 համակարգը, ճիշտ է՝ միայն 32-դասի տարբերակը, որոշակի պայմանների դեպքում թույլ են տալիս ցանկացած վնասակար գաղտնագրի հեռահար կատարում, այդ թվում օգտատիրոջ համակարգչում, փոխանցում է Vesti-ն: 

Ընդ որում՝ երկու խոցելիություններն էլ թե՛ Windows-ում, թե՛ Chrome-ում զրոյական օրվա են: Այսպես են անվանում անվտանգության խնդիրները, որոնք համակարգում գոյություն են ունեցել ամենասկզբից, բայց մասնագետներին հայտնի են դարձել միայն հիմա, ինչը նշանակում է, որ բարձրորակ հաքերները կամ հատուկ ծառայությունները կարող էին այդ խոցելիությունները շահագործել՝ մնալով աննկատ:

Բրաուզերում անցքը Chrome-ն արագ է վերացրել: Դրա մասին հայտնի է դարձել փետրվարի 27-ին, իսկ արդեն երկու օր հետո ընկերությունը թարմացում է թողարկել, որը խնդիրը կարգավորել է, իսկ ահա Microsoft-ը մինչեւ հիմա համակարգը չի թարմացրել, չնայած արդեն անցել է 2 շաբաթ: