Մոսկվայում հավատարմագրված ԱՄՆ ռազմական կցորդներն առաջին անգամ չեն ներկայացել Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Վլարդիմիր Շամանովի ճեպազրույցին, որն անցկացվում է երկուշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ո՛չ, չեն եկել: Սա առաջին դեպքն է: Բայց հրավերք եղել է»,- լրագրողներին ասել է Շամանովը՝ պատասխանելով հարցին, թե բրիֆինգին ներկայացել են արդյոք ԱՄՆ կցորդները:

Ավելի վաղ Շամանովը լրագրողներին հայտնել էր, որ երկուշաբթի տեղի կունենա իր հանդիպումը Մոսկվայում հավատարմագրված ռազմական կցորդների հետ: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ անդրադարձ էր կատարվելու միջազգային իրադրությանը վերաբերող որոշ հարցերի, այդ թվում ՄՓՀՀՊ շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին: Ընդհանոտւր մասնակցում են շուրջ 90 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ: