Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքներում խափանումներ են եղել՝ վկայում են Downdetector ծառայության տվյալները՝ հայտնում է РБК-ն։
Սոցցանցերում խնդիրները դիտարկվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բրիտանիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Հնդկաստանում, Սինգապուրում եւ այլ երկրներում։
Ծառայության տվյալներով, Facebook-ում խնդիրը կապված է նորությունների ժապավենի (33 տոկոս) եւ աքաունթ մուտքի (30 տոկոս) հետ։
Instagram-ի օգտատերերը հիմնականում դժգոհում են նորությունների ժապավենի (52 տոկոս), աքաունթ մուտքի (31 տոկոս) եւ կայքի աշխատանքի (15 տոկոս) հետ կապված խնդիրներից։
«Ընկերությունը տեղեկացված է այն մասին, որ ներկայում շատերը Facebook-ի բոլոր հավելվածների հասանելիության հետ կապված դժվարություններ ունեն»,- ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։





























