Կալիֆորնիայի 13-ամյա բնակչուհի Ջեսսի Բենդերը կալանավորվել է, մինչ իշխանությունները կորոշեն՝ արդյոք մեղադրանք առաջադրե՞ն նրա ընտանիքին, թե՝ ոչ։ Այս մասին հաղորդում է msnbс կայքը։

Փետրվարի 22-ին Ջեսսիի մայրը ոստիկանությանը հայտնել էր, որ իր դուստրը անհետացել է։ Նա նաեւ նշել  էր, որ աղջիկը վրդովված էր այն մտքից, որ ստիպված էր իր երկամսյա արձակուրդն անցկացնել իր հոր հայրենիքում՝ Պակիստանում։ Աղջկա ընտանիքը մտավախություն ուներ, որ նա փախել է Facebook-ի իր ընկերներից մեկի հետ։

Լոս-Անջելեսի ոստիկանությանը հաջողվել է հյուրանոցում գտնել աղջկան` ողջ եւ առողջ: Նա թաքնվել էր, քանի որ մտավախություն ուներ, թե Պակիստանում իրեն հարկադիր կամուսնացնեն: