Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 2-ին Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթին է փոխանցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրավերը սիրով ընդունվել է: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այցն իրականացնել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: