Instagram-ը կավելացնի նոր գործառույթ Checkout (անգլ.՝ դրամարկղ կամ պատվերի ձեւակերպում) անունով: Դրա օգնությամբ օգտատերերը կպատվիրեն շպարի պարագաներ, հագուստ, աքսեսուարներ եւ այլ ապրանքներ իրենց գաջեթներում անմիջապես Instagram հավելվածից, հաղորդում է ՌԲԿ-ը:
Instagram-ի ներկայացուցիչները նշել են, որ ներկայումս գործառույթը ներդրված է փակ բիզնեսի համար բետա-տարբերակի շրջանակներում եւ հասանելի է միայն ԱՄՆ-ում: Առաջիկայում օգտատերերը Instagram-ում կկարողանան պատվիրել Adidas, Nike, Anastasia Beverly Hills, NYX Cosmetics, Balmain, Burberry, ColourPop, Dior, H&M, Huda Beauty, KKW, Kylie Cosmetics, MAC Cosmetics, Uniqlo, Prada եւ այլ ապրանքանիշերի տեսականին:





























