WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթներ են թեստավորում, որոնք թույլ կտան լրացուցիչ հաղորդագրությունների մասին տեղեկություններ ստանալ եւ այդ կերպ հայտնաբերել սփամը, հայտնում է WABetaInfo պորտալը:

Գործառույթներից մեկը կոչվում է «տեղեկություն վերահասցեագրման մասին»: Այն օգտագործելիս օգտատերը կիմանա, թե ստացած հաղորդագրությունը քանի անգամ է վերահասցեագրվել:

Մյուս նորամուծությունն այն է, որ ավելի քան 4 անգամ վերահասցեագրված հաղորդագրությունները կնշվեն հատուկ խորհրդանիշով:

Մշակողներն այս գործառույթն ավելացրել են, որպեսզի օգտատերերին օգնեն հայտնաբերել հաճախ ուղարկվող հաղորդագրությունները: Սա կապված է այն բանի հետ, որ նման հաղորդագրությունները կարող են պարունակել ոչ հավաստի տեղեկություններ կամ սփամ: