МТС բջջային օպերատորի տնօրենների խորհուրդը նախագահ Միխայիլ Շամոլինին հանել է ընկերության նախագահի պաշտոնից եւ նրա տեղը նշանակել Անդրեյ Դուբովսկիին։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրությունում։

Շամոլինն առաջադրվել է МТС-ի հիմնական սեփականատեր «Սիստեմա» ֆինանասական բաժնետիրական կորպորացիայի նախագահի պաշտոնում։ Նրա նշանակման որոշումը կընդունվի տնօրենների խորհրդի՝ մարտի 5-ին  կայանալիք նիստի ընթացքում։

Նշենք, որ Միխայիլ Շամոլինը МТС-ում որպես ղեկավար աշխատում է 2008 թվականից։ Անդրեյ Դուբովսկին իր հերթին МТС եկել է 2004 թվականին։