Սոչիում մարտի 5-ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Սա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով եռակողմ ձեւաչափով արդեն 8-րդ հանդիպումն է:
Նախօրեին Կրեմլում նշել են. «Ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը կնպաստեր շփման գծում իրավիճակի կայունացումը: Այս կապակցությամբ պետությունների ղեկավարները կարող են մտքեր փոխանակել Աստրախանյան հայտարության իրականացման ընթացքի վերաբերյալ, որում ամրագրված է, որ հակամարտության` քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական բնագավառում վստահության միջոցոռումների ուղղությամբ»:
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:




























