Ցանցում հայտնվել է «Killed by Google» կայքը։ Դրանում հեղինակները հավաքել են որոնողական հսկայի այն բոլոր մշակումները, որոնք այլեւս չեն աջակցվելու, տեղեկացնում է «ՌԳ»-ն։
Այս պահին սերիական տեխնոլոգիական «մարդասպանի» «զոհերի» ցանկում 149 դիրք կա։ Յուրաքանչյուրի համար նշված են ոչ մեծ տեղեկանքային տապանագիր եւ գոյության տարեթվերը։
Ինտերնետ-դամբարանում տեղ է գտել 11 հավելված, որոնց մեջ է բոլորովին վերջերս «մահկանացուն կնքած» Google Allo-ն։
Google+ սոցիալական ցանցը գոյությունը կավարտի միայն ապրիլին, բայց նրա համար արդեն «տապանագիրը» պատրաստ է։ Նման 126 սերվիս է կուտակվել։
Առանձին հիշատակման են արժանացել ֆիզիկական սարքերը, որոնցից ամենահաջողը Android սմարթֆոնների դրոշակակիր Google Nexus-ն է։ Որոնողական հսկան արտադրել է ընդամենը 12 դեվայս։
Շնորհիվ վեբ-ռեսուրսի բաց կոդի՝ բոլոր այցելուները կարող են օգնել IT գերեզմանի զարգացմանը եւ հավելել նոր թվային մահախոսական, եթե Google ընկերությունը էլի ինչ-որ մեկի «վերջը տա»։




























