Ռուսաստանում սպանված հայ գործարարը ՀՀ քաղաքացի է: Այս մասին NEWS.am-ը հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից:

«ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մհեր Սարաջյանի դին։

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Մ.Սարաջյանը հանդիսացել է ՀՀ քաղաքացի։

Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սոցստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Սարաջյանին մահացած են հայտանբերել Կրասնոգորսկի (Մոսկվայի մարզ) քաղաքային շրջանի Պուտիլկովո գյուղի բնակարանում:

Մերձմոսկվայում հայ գործարարի են սպանել