Huawei ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է իր «խելացի» ակնոցը, որն ստեղծվել է Gentle Monster կորեական բրենդի հետ համատեղ։ Նորույթի մասին տեսանյութը հրապարակվել է ընկերության Թվիթերում։

Ինչպես նշում է The Verge-ը, ակնոցը հագեցած է խոնավությունից եւ փոշուց պաշտպանության IP67 ստանդարտով։ Այն կարող է լիցքավորվել անլար միացմամբ ծածկի միջոցով, որում տեղադրված է  մարտկոց, կամ USB-C-ի միջոցով։

Նորույթի շնորհանդեսը նախատեսված է 2019 թվականի հունիս-հուլիսին։ Գինը առայժմ չի նշվում։