Ճապոնական էլեկտրոնիկայի արտադրող Sony ընկերության նախագահ Կաձուո Հիրաին որոշել է հրաժարական տալ կորպորացիայի իր պաշտոնից, որտեղ աշխատել է 35 տարի։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում, որ արվել է հինգշաբթի նոր ղեկավարության ընտրությունների արդյունքների հիման վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Անցած տարի Հիրաին նաեւ դադարեցրեց կատարել կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պարտականությունները։ «Այն բանից հետո, երբ էստաֆետը հանձնեցի ներկայիս ղեկավար Կենյիտիրո Յոսիդային անցած տարվա ապրիլին, հնարավորություն ունեցա որպես նախագահ ապահովել պլանային անցում ընկերության կառավարման մեջ։ Ես վստահ եմ, որ Sony-ին պարոն Յոսիդայի հետ լուսավոր ապագա է սպասվում, ես նաեւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ ընկերությունում 35 տարվա ընթացքում»,- նշել է Հիրաին իր հայտարարությունում։

Նա Sony-ի նախագահի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոններն զբաղեցնում էր 2012 թվականից։ Հիմա այդ երկու պաշտոնն էլ համատեղելու է 58-ամյա Կենյիտիրո Յոսիդան։