Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցները խանխել են պետական սահմանի հայ-իրանական հատվածում թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը:

Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մարտի 26-ին «Ագարակի» անցակետում սահմանապահ վերակարգը ծառայողական շան միջոցով տուրիստական ավտոբուսի զննման ընթացքում, որը շարժվում էր Թեհրան-Երեւան երթուղով, վարորդի մոտ  մուգշագանակագույն նյութով երկու փաթեթ են հայտնաբերել (հավանաբար ափիոն):

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար վերոհիշյալ քաղաքացին եւ հայտնաբերված նյութը օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի Ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցներին: