Ցանցում հրապարակվել է նոր iPhone-ի գծագիրը, որն, ըստ լուրերի, կստանա XI անվանումը։ Դիզայնի պատկերը հրապարակվել է /leaks կայքում, տեղեկացնում է Lenta-ն։
Գծագրում ցույց է տրված, որ սմարթֆոնը նույն ձեւը կունենա, ինչ iPhone X-ը եւ Xs-ը։ Գլխավոր առանձնահատկությունը խցիկի կտրվածքն է, որտեղ կգտնվեն երեք մոդուլներ։ Պտտվող լուրերում նշվում էր, որ սմարթֆոնը կունենա ուլտրալայն անկյունով խցիկ, ինչպես եւ Huawei P30-ն ու Samsung Galaxy S10-ը։ Ենթադրվում է, որ այս մասին լուրերը հայտնվել են Apple-ի կոմպլեկտավորողների մատակարարներից։
Սմարթֆոնը կունենա հակառակ լիցքավորման գործառույթ, որն արդեն կա Samsung եւ Huawei սմարթֆոններում։ Դրա օգնությամբ սմարթֆոնը կկարողանա լիցքավորվել նաեւ Qi-ի օգնությամբ։ Ենթադրվում է, որ ընկերությունը կհրաժարվի Lightning-ից եւ կտեղադրի USB-C, ինչպես արդեն դա արել է iPad Pro-ում։
Նոր iPhone-ը կներկայացվի 2019-ի աշնանը։




























