ԱՄՆ-ը պատրաստել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ Սկրիպալների գործի առնչությամբ, հաղորդում է Բլումբերգ գործակալությունը՝ հղում կատարելով իր երկու իրազեկ աղբյուրներին:

Ըստ պարբերականի տվյալների՝ Պետդեպարտամենտն ու ֆինանսների նախարարությունը ակնկալում են սահմանափակումների նոր փաթեթի հաստատումը Սպիտակ տան կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

2018 թվականի սկզբում Պետդեպը տեղեկացրել էր ԱՄՆ-ի Կոնգրեսին, որ Ռուսաստանը չի կատարել «Քիմիական եւ կենսաբանական զենքի վերահսկողության մասին» օրենքի պահանջները, որը կյանքի էր կոչվել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հեեւանքով:

Այդ առնչությամբ ԱՄՆ-ը մտադիր է գործարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Այդ օրենքի շրջանակներում առաջին փաթեթն ուժի մեջ էր մտել օգոստոսի 27-ին:

Օրենքը նախատեսում է երկրորդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների վեց տարբերակ՝ նախագահին առաջարկելով կիրառել դրանցից առնվազն երեքը:

Այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի անկում, վարկեր տրամադրելու հարցում ԱՄՆ-ի բանկերի համար արգելք, միջազգային փոխառությունների համար խոչընդոտների ստեղծում, այլ ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելք՝ բացառությամբ պարենային եւ գյուղատնտեսական ապրանքների, ցանկացած ներմուծման արգելք, ինչպես նաեւ պետական ավիաընկերությունների համար դեպի ԱՄՆ թռիչքների արգելք:

2018 թվականի մարտին Սոլսբերիում թունավորվել էին Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային: Դեպքը հրահրել էր խոշոր միջազգային սկանդալ:

Լոնդոնում հայտարարել էին, որ տեղի ունեցածի հարցում Ռուսաստանն անմասն չէ, իսկ Մոսկվան կտրականապես հերքել էր դա:

Ռուսական կողմը բազմիցս առաջարկել էր անցկացնել դեպքի շուրջ համատեղ հետաքննություն, սակայն Բրիտանիան արհամարհել էր այդ առաջարկն ու մերժել առնչությունը Սկրիպալների հետ:

Ռուսաստանի ԱԳՆ-ը բացահայտել էր Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի սուտը: Նա պնդում էր, որ թույնը պատրաստվել էր Ռուսաստանում: Սակայն Պորթոն-Դաուն լաբորատորիայում դա հերքել էին:

Սեպտեմբերին Լոնդոնը հրապարակել էր Սոլսբերիում թունավորման մեջ «կասկածվողների» լուսանկարները: Ըստ բրիտանական կողմի՝ Գլխավոր հետախուզական վարչության երկու սպաներ Ալեքսանդր Պետրովն էր եւ Ռուսլան Բոշիրովը:

Սակայն նրանք պատմել են Sputnik եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որ այցելել են Բրիտանիա զբոսաշրջության նպատակով, որեւէ կապ չունեն ռուսական հատուկ ծառայությունների եւ Սկրիպալների գործի հետ: