Արհեստական ինտելեկտով ռոբոտներ ստեղծելու պարագայում, որոնք կվերլուծեն սեփական մեկնարկային կոդն ու կհամատեղեն այն ուրիշ մեխանիզմների կոդի հետ, «բազմանալու» այդ համակարգը կարող է ազատել մարդկությանը նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունից. բարձր տեխնոլոգիական դարվինիզմը կանի դա ինքնուրույն, հաղորդում է  Planet-today-ը:

Այդ հայեցակարգի իրատեսական բնույթը ստուգել որոշել են Ամստերդամի ազատ համալսարանի աշխատակիցները, որոնք ուսումնասիրում են արհեստական ինտելեկտի բազմացման հեռանկարները:

«Բնական էվոլյուցիայի չափազան բարձր արդյունավետության պատճառերից մեկն այն գաղափարն է, որ էվոլյուցիան իսկապես կարող է ստեղծել որոշակի միջավայրում կյանքին մեծապես ադապտացված էակներ: Եթե փոխառենք բնության այդ սկզբունքը ռոբոտեխնիկայի համար, ապա կարելի է ուշագրավ արդյունքներ գրանցել»,-ասում է նախագծի հեղինակ Դեւիդ Հովարդը:

Փորձարարական նախագծի շրջանակներում գիտնականներն ստեղծել են երկու ռոբոտ «ծնողներ», որոնք փոխանակել են ծրագրային կոդն ու ստեղծել «զավակ» (դեռեւս միայն կոդի տեսքով), որը ժառանգել է նրանց յուրահատուկ ունակությունները:

Հովարդը հատավում է, որ նմանօրինակ նախագծերը հետագայում կստեղծեն ռոբոտների լայնածավալ արտադրության հասանելի տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան ինքնուրույն արտադրել կատարելագործված սերունդ, որն ամեն անգամ ավելի ադապտացված կլինի որոշակի օգտակար խնդիրներ լուծելու համար: