Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս առանձին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները չեն պատասխանել լրագրողների հարցերին:

Մի քանի րոպե անց Սերժ Սարգսյանի օդանավը Ադլերի օդանավակայանից վերադարձել է Երեւան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:

Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը: