Facebook-ում հայտարարել են սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի որոշ գրառումների անհետացման մասին, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությանը, գրառումների անհետացման պատճառը տեխնիկական սխալներն էին:
Ընկերությունում նաեւ հայտնել են, որ պարզ չէ՝ հատկապես որ գրառումներն էին հեռացվել: Նշվում է, որ Ցուկերբերգի գրառումները սխալմամբ հեռացվել էին դեռեւս մի քանի տարի առաջ, եւ, հնարավոր է, դրանց վերականգնմանն ուղղված հսկայական աշխատանքն ապարդյուն էր:
Գրառումների անհետացման մասին առաջին հրապարակումը պատկանում է Business Insider պարբերականին, որտեղ խոսքը վերաբերում էր Ցուկերբերգի 2007-2008 թթ. գրառումներին:




























