Հայաստանը հրադադարի է հասել Ադրբեջանին խախաղությանը հարկադրելու միջոցով: Ապրիլի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւաչափը Ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում հնարավոր կլինի վերաձեւակերպել որպես «նոր պատերազմ` նոր տարածքներ»:
Պատգամավորը մասնավորապես նշեց, որ խաղաղության հայեցակարգը միշտ հայկական կողմի ռազմական դոկտրինայի մաս է եղել: «Այսօր մենք ոչ մի խնդիր չունենք որեւէ լրացուցիչ ռազմական խնդիրների լուծման առումով, քանի որ մեր առջեւ խաղաղությանն արժանապատիվ հասնելու խնդիր է դրված: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր բանակի ստեղծման պահից մենք լուծել ենք խաղաղության խնդիրը», - ասաց Քոչարյանը:





























