Facebook ընկերությունը սոցցանցում ներդրել է գործառույթ, որը բացատրում է այն ալգորիթմի աշխատանքի սկզբունքը, որը ընտրում եւ դասդասում է հաղորդագրությունները, որոնք այնուհետեւ հայտնվում են նորությունների ժապավենում։ Այս մասին ասվում է կիրակի երեկոյան ընկերության բլոգում հայտնված հայտարարության մեջ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնում են հրապարակման մեջ, սոցցանցի օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչ պատճառով է իրենց ժապավենում հայտնվել այս կամ այն հաղորդագրությունը՝ բացվող մենյուում ընտրելով «Ի՞նչու եմ ես սա տեսնում» կետը։ 2014 թվականից Facebook-ն այդ գործառույթը ներառել է գովազդային հաղորդագրություններում, իսկ այժմ թարմացրել է այն եւ հավելել է նաեւ նորությունների ժապավենում հայտնվող հաղորդագրություններում։

Ինչպես նշում է Daily Telegraph-ը, այս եւ իր սոցցանցի աշխատանքի թափանցիկության բարձրացմանն ուղղված մյուս քայլերը ընկերությունն անում է ԵՄ եւ ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ Եվրախորհրդարանի մայիսի վերջին կայանալիք ընտրություններից առաջ։