Facebook-ը ջնջել է «Հնդկական ազգային կոնգրես» առաջատար ընդդիմադիր կուսակցության ՏՏ դեպարտամենտի հետ առնչություն ունեցեղ 687 անձանց էջերն ու հաշիվները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սոցցանցի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերին։
«Երբ մենք ջնջում ենք ինտերնետ-հանրություններից մեկին, ապա պատճառը նրանց համակարգված ոչ ճիշտ վարքագիծն է։ Նրանք օգտագործում են կեղծ հաշիվների ցանց, որպեսզի թաքցնեն իրենց նույնականացումը եւ խեղաթյուրեն տեղեկատվությունը նրանց մասին, ովքեր կանգնած են դրա հետեւում։ Դա հեռացման հիմնական պատճառն է»,- Գլեյհերին մեջբերում է NDTV-ը։
Ավելի վաղ Facebook-ը, որը քննադատության էր ենթարկվել օգտատերերի տվյալների արտահոսքի համար, համաձայնել էր երաշխավորել, որ իր հարթակները (այդ թվում WhatsApp-ը եւ Instagram-ը) չեն օգտագործվի ապատեղեկատվություն տարածելու համար, մանավանդ Հնդկաստանում ընտրությունների նախօրեին։
Մոտ 900 մլն մարդ կմասնակցի Հնդկաստանում կայանալիք համընդհանուր ընտրություններին, որի ժամանակ կընտրվի Լոկ Սաբխին (խորհրդարանի ստորին պալատը)։





























