Google ընկերությունը ներկայացրել է տեքստի խելացի մուտքագրման նորացված գործառույթը, հաղորդում է  The Verge-ը:

Ըստ ստեղծողների՝ նրանք խոստանում են օգտատերերին ազատել ավելորդ նշաններ հավաքելու անհրաժեշտությունից: Նոր թարմացումից հետո Gmail-ի ծառայությունում ավելացել է Smart Compose Gmail տեքստի խելացի մուտքագրման գործառույթը:

Նշվում է, որ նոր գործառույթը կհարմարեցվի օգտատերերի նամակների ոճին: Արհեստական ինտելեկտը կմտապահի արտահայտությունները եւ նոր նամակների կազմման ժամանակ կվերարտադրի դրանք:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Gmail-ում հայտնվել է երկար սպասված գործառույթ: Օգտատերերն արդեն կարող են  նամակներ ուղարկել առաջարկված ժամանակամիջոցներից մեկում կամ նշել կոնկրետ ժամը եւ ամսաթիվը: