Google Play հավելվածների խանութում վտանգավոր բջջային վիրուսի 25 տեսակ է հայտնաբերվել։ Security Without Borders միավորման մասնագետները, որոնք հայտնաբերել են վնասակար ծրագիրը, այն նկարագրել են իրենց բլոգում, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն։
Լրտեսական ծրագրային ապահովունը ստացել է Exodus անվանումը։ Այն թաքնվում էր Իտալիայի բջջային օպերատորների հավելվածներում. օգտատերերը ներբեռնում էին այն՝ հավատալով կեղծ գովազդային խոստումներին հավելյալ ծառայությունների եւ բոնուսների մասին։
Վիրուսը կողմնակի անձանց տալիս էր զոհի հեռախոսահամարը եւ սարքի իդենտիֆիկատորը, հետո արխիվը բեռնում այն ծրագրերով, որոնք լիովին վերահսկում են գաջեթը. նրանք կարող էին նկարել էկրանը, լսել խոսակցությունները, հաշվել գրագրությունները եւ հետեւել գեոլոկացիային։
Բացի այդ, վտանգավոր ծրագիրը կարող էր թաքնվել Android-ի վրա տեղադրված որոշ ծրագրերից, որոնք հետեւում են կասկածելի ակտիվությանը։
Մասնագետների տվյալներով՝ վիրուսի տարբեր տեսակների զոհեր են դարձել հարյուրավոր օգտատերեր։ Google Play-ի աշխատակիցները չեն նշել տուժածների ստույգ թիվը։




























