Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր պատերազմի դեպքում Անկարան կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Բաքվին:
Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին մարտի 7-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությանը կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բյուլենտ Արասը:
«Թուրքիան տարածաշրջանում ռազմական կոնֆլիկտներ չի ցանկանում։ Բայց եթե ԼՂ հակամարտության պատճառով պատերազմ սկսվի, չի բացառվում, որ Թուրքիան ռազմական օգնություն ցուցաբերի Ադրբեջանին»,- ասել է նա:




























