Հայաստանը ՏՏ ոլորտում մի շարք առավելություններ ունի: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի վարչապետին կից Իրավազորության հարցերով խորհրդի քարտուղար Աշոտ Ասլանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ամենակարեւոր առավելություններն են հարուստ մշակույթը՝ այդ բառի լայն իմաստով, ինչպես նաեւ կրթության բարձր մակարդակը: «ՏՏ գրավչության տեսակետից Հայաստանին, անկասկած, առավելություն են տալիս հարուստ մշակույթը եւ երկրում տարբեր լեզուներով խոսող մարդիկ»,- նշեց նա:

Ասլանյանը շեշտեց, որ բացի այս առավելություններից, Հայաստանում զարգացած է նաեւ ՏՏ ընկերությունների բիզնես միջավայրը, բացի դրանից, ակնհայտ է մրցակցային շուկաներ դուրս գալու հայկական ընկերությունների ձգտումը: «Մենք ձգտում ենք, որ ՏՏ ոլորտը գրավիչ լինի ոչ միայն բիզնեսի համար, այլեւ մարդկանց, որոնք գաղափարների կրող են: Գաղտնիք չէ, որ այսօր հենց գաղափարներն են խոշոր փողերի աղբյուրը»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-5-ը Երեւանում տեղի կունենա ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների` Intel Corporation-ի, «Սկոլկովո հիմնադրամի», «Մարվել Դիստրիբուցիա»-ի, Dell EMC-ի, Hewlett Packard Enterprise-ի, ABBYY-ի, IBM-ի, «Կասպերսկու լաբորատորիայի», «Յանդեքս»-ի եւ ուրիշների մասնակցությամբ գագաթնաժողով: