Հարավային Կորեան աշխարհում առաջին երկիրը կդառնա, որը կգործարկի լիարժեք 5G բջջային ցանցեր։

Գերարագ կապը վերջնարդյունքում կդրվի ամեն ինչի հիմքում՝ տոստերներից մինչեւ հեռախոսներ, էլեկտրամոբիլներից մինչեւ էլեկտրական ցանցեր, տեղեկացնում է AFP-ն։

Սեուլը 5G-ի ստեղծումը գերակա ուղղություն է դարձրել՝ ջանալով հաղթահարել տնտեսական աճի դանդաղումը։

Համակարգը կապահովի սմարթֆոնների գրեթե ակնթարթային միացում 20 անգամ ավելի արագ, քան գոյություն ունեցող 4G-ում, ինչը թույլ կտա օգտատերերին ամբողջ ֆիլմեր ներբեռնել վայրկյանի ընթացքում։

Ինչպես 3G-ն էր ապահովում բջջային հասանելիությունն ինտերնետում, իսկ 4G-ն ստիպում էր աշխատել նոր հավելվածներին՝ սկսած սոցցանցերից եւ վերջացրած Uber-ով, այդպես էլ 5G-ն կապահովի միացման նոր մակարդակ։

Դա վճռական նշանակություն ունի սարքերի ապագա զարգացման համար՝ սկսած ինքնավար տրանսպորտային միջոցներից, որոնք տվյալների թրաֆիկը փոխանցում են միմյանց իրական ժամանակի ռեժիմում, արդյունաբերական ռոբոտներից, դրոններից եւ ինտերնետի այլ տարրերից։

Ակնկալվում է, որ 5G ստանդարտը մինչեւ 2034 թվականը կբերի մոտ 565 մլրդ դոլար գլոբալ տնտեսական շահ։

Ուրբաթ՝ ապրիլի 5-ին, Հարավային Կորեայի բջջային կապի բոլոր երեք օպերատորները  կսկսեն աշխատել 5G ծառայություններով։

«5G գերարագությունը թույլ կտա միաժամանակ միացնել մեկ միլիոն սարք մեկ քառակուսի կիլոմետր գոտու սահմաններում»,- ասվում է KT օպերատորի հաղորդագրությունում։