WhatsApp մեսենջերը նոր խմբային չաթերում օգտատերերին ավելացնելը վերահսկող գործառույթ է ներկայացրել՝ հայտնում է RNS-ը՝ հղում կատարելով VentureBeat-ին։
Ակտիվացնելով գործառույթը՝ օգտատերը կստանա նոր խմբի մեջ ներառվելու մասին հաղորդագրություն, որը ակտիվ կլինի 72 ժամվա ընթացքում։ Հաղորդագրության մեջ նաեւ կներկայացվի խնբի կարճ նկարագրությունը։
WhatsApp-ում հասանելի կլինեն մի քանի ռեժիմներ՝ կախված այն բանից, թե ով կարող է օգտատերերին նոր խմբի հրավերներ ուղարկել՝ կոնտակտների ցուցակից որեւէ մեկը, թե բոլոր օգտատերերը։ Կարգավորումները թույլ կտան ինչ-որ մեկին արգելել նոր խմբի մասնակցության հրավեր ուղարկել։




























