Արհեստական ինտելեկտը կօգնի չինացիներին հաղթահարել սմարթֆոններից կախվածությունը։ Այս կարծիքին է չինական Baidu ինտերնետ-ընկերության հիմնադիր Ռոբին Լին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին 20 տարիների ընթացքում Չինաստանի բնակիչները ավելի ու ավելի են կախման մեջ ընկնում իրենց բջջային հեռախոսներից, որոնք փոխարինում են կապի միջոցներին, դրամապանակին եւ կատարում են ուրիշ շատ գործառույթներ»,- ասել է Ռոբին Լին՝ հավելելեով, որ առաջիկա երկու տասնամյակներում այդ միտումը անկում կապրի, եւ դա տեղի կունենա արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի զարգացման եւ ներդրման հաշվին։
Baidu-ի հիմնադրի խոսքերով, «ժամանակակից մարդու առօրյա կյանքը հագեցած կլինի զանազան հաղորդիչներով, որոնք կարձագանքեն մարդկանց պահանջմունքներին եւ առավելագույն արդյունավետությամբ կբավարարեն դրանք»։ Լիի կարծիքով, ԱԻ տեխնոլոգիաների ներդրման համար պոտենցիալ կա բոլոր ոլորտներում, եւ Չինաստանը դրա վկայությունը կդառնա։
Վերջին ժամանակներս Baidu-ն իր եկամուտների զգալի աճ է ապահովել ԱԻ տեխնոլոգիաներում անդադար ներդրումների հաշվին։
2018 թ․ սկզբին ընկերությունը թողարկել է Xiaodu «խելացի» ջրատաքացուցիչը, ինչպես նաեւ չինական ավտոարտադրող King Long Motor-ի եւ տեխնոլոգիական Neolix Technologies ընկերության հետ մասնակցել է անօդաչու տրանսպորտային միջոցների ստեղծման աշխատանքներին։
Ընկերությանն է պատկանում նաեւ արհեստական ինտելեկտի ներկառուցված տարրերով DuerOS օպերացիոն համակարգը, որի ներբեռնման համար Baidu-ն ամսական միլիոնավոր հայտեր է ստանում։





























