Facebook Inc-ը Apple-ի iOS-ի համար իր WhatsApp հավելվածի բիզնես-տարբերակ է թողարկել մեկ տարի անց այն բանից հետո, երբ ծառայությունը հասանելի դարձավ Android օգտատերերին՝ հայտնում է Reuters-ը։

WhatsApp Business-ը Բրազիլիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում App Store-ից անվճար ներբեռնման համար հասանելի կլինի ապրիլի 4-ից, իսկ ողջ աշխարհի համար՝ առաջիկա շաբաթներին։

Հավելվածը, որը թույլ է տալիս փոքր ընկերություններին հարթակի միջոցով շփվել հաճախորդների հետ, ներկայում ունի ավելի քան 5 մլն օգտատեր։