Գնչուհին Ռումինիայից դարձել է աշխարհի ամենաերիտասարդ տատիկը: 23-ամյա Ռիֆկա Ստանեսկուն դստերը` Մարիային ծնել է 13 տարեկանում, հաղորդում է «The Daily Mail»-ը:

Իսկ Մարիան իր հերթին որդի է ունեցել 11 տարեկանում:

«Sun» թերթին տված հարցազրույցում Ռիֆկան ասել է, որ «շատ երջանիկ է, թեեւ այլ ճակատագիր էր ակնկալում դստեր համար»:

Նշենք, որ Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերիտասարդ տատիկ եւ պապիկ նշված են 29-ամյա բրիտանացին եւ 29-ամյա իտալուհին: