Samsung ընկերությունը միշտ ժամանակին համընթաց է շարժվում եւ բջջային տեխնոլոգիաների ոլորտի ցանկացած փոփոխություններին արագ արձագանքում: Հենց որ առաջին տեղեկությունները հայտնվեցին այն մասին, որ Հարավային Կորեայում 5G համացանց է գործարկվել, ընկերության ներկայացուցիչներն անմիջապես ներկայացրեցին նոր ստանդարտով աշխարհի առաջին սմարթֆոնը, հաղորդում է Planet Today-ը:
Դատելով ամեն ինչից՝ ընկերությունը նախապես պատրաստվել է նոր ցանցային ստանդարտի գործարկմանը եւ կայծակնային արագությամբ արձագանքել դրա հայտնվելուն:
Samsung Galaxy S10 5G-ի շնորհանդեսին մասնակցել են Հարավային Կորեայից 3 բջջային օպերատորներ, որոնք առաջինն աշխարհում իրենց հաճախորդների համար ապահովել են 5G-ի հասանելիությունը:
Նոր սարքի ցուցադրության ժամանակ Samsung-ի ներկայացուցիչները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նոր ստանդարտի հետ կապված աշխատանքի վրա:
Նրանք նշել են, որ 5G-ով համացանցից ներբեռնումներն անհավանական արագ կլինեն:
Նոր սմարթֆոնի արժեքը բավականին բարձր է գաջեթներ արտադրող այլ ընկերությունների ֆլագմանների համեմատ: Սարքը հնարավոր կլինի ձեռք բերել 1.39 մլն վոնով (մոտ 1200 ԱՄՆ դոլար): Սակայն Samsung Galaxy S10 5G-ի վաճառքում հայտնվելու ամսաթվի մասին դեռեւս տեղեկություններ չկան:




























