Ֆանտաստիկ ֆիլմերն ու գրքերն էլ ավելի են մոտենում իրականությանը: Իհարկե, ռոբոտները դեռեւս չեն ստրկացվել մարդկության կողմից, սակայն գիտնականները զգալի աճ են գրանցել ռոբոտատեխնիկայի ստեղծման հարցում: Ոչ վաղ անցյալում ստեղծվել է արհեստական ինտելեկտը, որին հաջողվել է գրել առաջին գիտական աշխատությունը, հաղորդում է Planet Today-ը:
Արհեստական ինտելեկտի ստեղծման գործում զգալի առաջընթացը գրանցվել է Springer Nature միջազգային գիտական ամսագրի անմիջական մասնակցությամբ, որը եւ հրապարակել էր համակարգչային բանականության աշխատությունը: Գիրքը նվիրված է լիթիում իոանային մարտկոցների հետազոտմանը: Իսկ որպես հիմք են ծառայել բաց աղբյուրները, որոնք արհեստական ինտելեկտն անձամբ մշակել էր եւ առանձնացրել բոլոր անհրաժեշտ նյութերն իր հրապարակման համար:
Ընդ որում՝ այն առավելագույն չափով համակարգել էր ստացված տեղեկատվությունն այնպես, որ յուրաքանչյուր ընթերցող հեշտությամբ կարողանա կողմնորոշվել: Նա բաժանել էր իր աշխատանքը գլուխների եւ ենթագլուխների, ստեղծել հակիրճ նկարագրություն եւ անգամ կիսվել աղբյուրների հիպերհղումներով:
Ինչպես նշում են Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի հետազոտողները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել նախագծում, դա իրենց հետագա գործունեության միայն առաջին քայլն է: Ավելին, գիտնականները վստահ են, որ ապագայում գիտական աշխատությունների մեծամասնությունը կստեղծվի համակարգչային ինտելեկտի միջոցով:




























