Apple-ը ծրագրում է հրաժարվել iTunes-ից։ Apple-ի պլանների մասին պատմել է iOS-մշակող Սթիվ Թրոութոն-Սմիթը՝ հայտնում է Ferra-ն։

Նրա խոսքերով, ինքը գտել է հիպոթեզը հաստատող որոշ վկայություններ։

iTunes-ի խնդիրն այն է, որ ծառայությունը բավական սերտաճել է եւ իր մեջ ներառում է տարատեսակ կոնտենտ։ Դա կարող է անհարմար լինել օգտատերերի համար։ iTunes-ից հրաժարվելու եւս մեկ անուղղակի ապացույց է դարձել Apple TV+ ծառայության անոնսը։ Ինչպես հայտնում է ընկերությունը, բոլոր ֆիլմերն ու շոուները, որոնք հասանելի են iTunes բազայում, կտեղափոխվեն Apple TV-ի հավելված։