Microsoft-ը որոշել է փոխել Windows 10-ի արտաքին կուտակիչների աշխատանքի կարգը։ Սկսած 1809 տեսակից (2018 թվականի հոկտեմբերի թարմացում, որը նոր է սկսում լայնորեն տարածվել աշխարհում)՝ համակարգն այլեւս չի պարտադրում «անվտանգ հանում» ռեժիմը «ֆլեշկան» կամ արտաքին սկավառակը հանելու ժամանակ, տեղեկացնում է Vesti-ն։

«Արագ հանում» ռեժիմը կարելի էր առաջ էլ միացնել, բայց կիրառվում էր «լավ արտադրողականություն» ռեժիմը։ Դրանում Windows-ը կարող է աշխատել ոչ թե անմիջապես կուտակիչների տվյալների, այլ քեշ-հիշողությունում դրանց պատճենների հետ, որը կարող էր գրանցել կուտակիչի վրա, երբ օգտատերն ընտրում էր «անվտանգ հանել» կուտակիչը հրահանգը։ Քեշում տվյալների հետ աշխատելը համակարգչում տեղի էր ունենում ավելի արագ, քան կուտակիչի վրա։

Հիմա Windows 10-ը կկիրառի աշխատանքի ավելի դանդաղ տարբերակ. առանց քեշի, արտաքին կուտակիչի ֆայլերին անմիջական հասանելիությամբ։ Փոխարենը, երբ աշխատանքն ավարտվի, «ֆլեշկան» կարելի է հանել անմիջապես՝ չվտանգելով ինչ-որ բան կորցնել կամ փչացնել այն։