Պակիստանի Ֆայսալաբադ քաղաքի բենզալիցքավորման կետում ավտոմեքենայի պայթյունից 22 մարդ է մահացել, 100-ից ավելին ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը։
Տեղեկատվության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել ավտոլցակայանում, որն ամբողջովին քանդվել է։





























