Հայաստանն ու Ադրբեջանը, անխոս, որպես ԱՊՀ անդամ-պետոթյուններ, պետք է համաձայնության գան ղարաբաղյան հարցում: Այդ մասին մարտի 7-ին ER.RU-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Վյատկինը. «Լեռնային Ղարաբաղի հարցը շատ ցավոտ է Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Անկասկած, այդ պետությունները պետք է պայմանավորվեն: Ռուսաստանը ի դեմս Դմիտրի Մեդվեդեւի հանդես է գալիս միջնորդ:

Դա պարզապես երկխոսություն չէ, այլ երկխոսություն պետությունների ղեկավարների մակարդակով»,- նկատել է պատգամավորը` ընդգծելով, որ տվյալ դեպքում «գորդյան հանգույցի կտրման» մեթոդը անթույլատրելի է, քանի որ հակամարտության ետեւում տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիր է: