Ես ինձ դուխով գործարար չեմ համարում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխության մեջ բավականին անելիքներ ունեն դուխով գործարարները:

Հարցին, թե իսկ ինչպիսի՞ գործարար է իրեն համարում, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Սովորական... այսինքն ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ»: