Եվրոպական արժեքները, որոնք հակասում են ազգայինին, մեզ համար անընդունելի են։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ասել է խորհրդարանի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Նրա խոսքով, երբ ինքը պատգամավոր էր, հանդես էր գալիս ինտեգրացիոն գործընթացների օգտին, այդ թվում արեւմտյան կառույցների հետ, բայց միշտ դեմ է եղել այն բարեփոխումներին, որոնք կարող էին հարվածել ազգային արժեքներին։ «Մենք դեմ ենք ԼԳԲՏ շարժման բացահայտ քարոզչությանը»,- հավելել է նա։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքի առջեւ տեղի է ունենում ակցիա ի պաշտպանություն ազգային արժեքների։ Նրա մասնակիցները վրդովված են Հայաստանի խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից։