ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ համագործակցության համար քրեական պատասխանատվության մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն կներառվի այն արտասահմանյան կազմակերպությունների ցուցակում, որոնց ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական։
Ահաբեկչության դեմ պայքարի Պետդեպի համակարգող Նաթան Սեյլսը ճեպազրույցում հավելել է, որ ԻՀՊԿ-ի հետ ցանկացած համագործակցության համար կարող է բազմամյա ազատազրկում սպառնալ։
Իրանն ավելի վաղ բազմաթիվ անգամ հերքել է ահաբեկչությանն աջակցելու Վաշինգտոնի մեղադրանքները։





























