WhatsApp-ը, հնարավոր է, թույլ կտա թաքցնել հաճախ ուղարկվող հաղորդագրությունները՝ հայտնում է WABetainfo-ն։
Հնարավորությունը նկատել են հավելվածի բետա-տարբերակում։ Հաղորդագրությունները, որոնք չորս անգամից ավելի կուղարկվեն, չեն երեւա խմբերում։
Այսպես են մասնագետները պայքարում ֆեյքային նորությունների դեմ։ Իհարկե, չարամիտները կարող են պատճենել տեքստը եւ ուղարկել տարբեր խմբերի եւ տարբեր մարդկանց, սակայն դա կբարդացնի նրանց գործը։
Հնարավոր է նաեւ, որ մեսենջերի օգտատերերը կարողանան իրենք որոշել, թե ով կարող է իրենց ավելացնել խմբերում։ Ակտիվացնելով գործառույթը՝ օգտատերը խմբում ներգրավվելու հրավեր կստանա, որը ակտիվ կլինի երեք օր, եւ ինքը կորոշի՝ մտնի՞ խումբ, թե՞ ոչ։




























