Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայնդեպս, նման ընկալում կա: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ նաեւ դրա մասին են խոսում այն բացահայտումները, ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում կոռուպցիայի կասկածանքով:
«Այդպիսի երեւույթ կա եւ դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է արմատախիլ արվեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը, որոնց դրսեւորումներից է նաեւ սոցիալական երաշխիքների ցածր մակարդակը:
Դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, բավարար վաստակ եւ համարժեք կենսաթոշակ: Այս առումով Հայաստանը ԵԽ-ում վերջին տեղում է: Յուրաքանչյուր դատավոր ստանում է 1100 դոլարին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվողն Մոլդովայում դա երեք անգամ բարձր է»,-ասաց նախարարը:











